Դատավոր Աղաևը նշել է, որ առարկությունները պետք է գրավոր հիմնավորվեն Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, և ըստ դատավորի՝ «կողմնակալության որևէ հավաստի ապացույց չի ներկայացվել», ինչի համար առարկությունը մերժվել է։
Ադրբեջանի Հանրապետությունը, որպես իրավական պետություն, ունի արդարադատության միջազգային չափանիշներին իր հանձնառությունը ցույց տալու հնարավորություն։
Մեղադրանքները քաղաքական շարժառիթներով են, իրավական հիմք չունեն և կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերն ու արդար ադատաքննության սկզբունքները։
Դատաքննության ընթացքում Ռուբեն Վարդանյանը դիմել է դատարանին՝ բացարկ հայտնելով գործը քննող դատավորների կազմին։ Նրա փաստաբան Աբրահամ Բերմանը պաշտպանել է առարկությունը։
Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատարանին՝ պնդելով, որ նախորդ միջնորդությունները չեն բավարարվել, և նրանց չի տրամադրվել դատական նիստի արձանագրություններին լիարժեք հասանելիություն։
Այսօրվա նիստին «տուժողների» մեծ մասը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի, դատարան է եկել հենակներով և ձեռնափայտերով։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 29-ին։
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական և իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարություններն ու դատավարության այլ մանրամասները։
Բարին մեզ համար նույնն է, ինչ օդը, ինչ ջուրը՝ ձկան համար։
Իսկ գործով, այսպես ասած, «տուժողները» ադրբեջանցի զինծառայողներ են եղել, ովքեր պատմել են պատմություններ, թե 44-օրյա պատերազմի ժամանակ ինչ հանգամանքներում են վիրավորումներ ստացել։